Համապետական շաբաթօրյակ

            << Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանով 2017թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցի աշակերտները, ծնողները և մանկավարժական կոլեկտիվը: Դպրոցում ամենուր տիրում էր աշխույժ ու ջերմ աշխատանքային մթնոլորտ: Աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին դպրոցամերձ տարածքի մաքրման աշխատանքներում:

           Համապետական շաբաթօրյակն իր մեջ ներառում էր նաև շրջակայքը մաքուր պահելու և պահպանելու մշակույթ:










































Խնկո Ապոր գրադարանում

Մարտի 23-ին Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան Այնթապի հ.1 դպրոցի 2-րդ դասարանի սովորողները այցելեցին Խնկո Ապոր անվան մանկական գրադարան: Գրադարանը սովորողների առջև բացեց հյուրընկալ դռները իր ողջ ճոխությամբ ու բազմազանությամբ:

 Երեխաները այցելեցին գրադարանի տարբեր սրահներ, որտեղ նրանց սպասվում էր հետաքրքիր անակնկալներ: Դիտեցին տարբեր նկարազարդ գրքեր, լսեցին մանկական զվաթ երաժշտություն, դիտեցին ,, Պույպույ մուկիկը,, մուլտֆիլմը, իսկ հեքիաթի սենյակում լսեցին

 ,, Ճպուռն ու մրջյունը,, առակի մյուզիքլը: Երեխաների համար անակնկալ էր Երևանի հ. 8 հատուկ կրթահամալիրի սաների ներկայացրած գարնան մասին փոքրիկ միջոցառումը և Հովհ. 

Թումանյանի ,, Անխելք մարդը,, բեմականացումը: Երեխաները լիովին բավարարված, հիացած և ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն՝ ստանալով իրենց բազմաթիվ ուղղած խարցերի պատասխանները գրադարանի, գրքերի, Խնկո Ապոր մասին:



2017թ. մարտի 27-ին Այնթապի N1 միջն. դպրոցը  ՀՀ ԿԳ նախարարության գործընկեր դպրոցների համագործակցության շրջանակներում այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի (հիմնադրամ) ավագ դպրոց:
Աշակերտներին ջերմորեն ողջունեց ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը: Նա իր ուրախությունն ու ոգևորությունը հայտնեց աշակերտների՝ ավագ դպրոց այցելելու առիթով, որից հետո աշակերտները մասնակցեցին հեռահաղորդակցման հիմունքներ դասին, այնուհետև այցելեցին Պոլիտեխնիկական համալսարանի ինովացիոն կենտրոն:  Այնտեղ աշակերտները ծանոթացան լաբորատորիաներում կատարվող փորձերին, այնուհետև մասնակցեցին ռոբոտաշինության խմբակին:
Օրն անցավ բավականին հետաքրքիր և հագեցած տարատեսակ նորություններով, աշակերտները տպավորված վերադարձան՝ Պոլիտեխնիկական համալսարան նորից այցելելու ակնկալիքով:
Հ.Գ. Համագործակցությունը ունի շարունակական բնույթ: