ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ...

1920 թ.-ից սկսած Թազագյուղում գործել է ծխական դպրոց:1932թ.-ին Ղամարլուի շրջանի Թազագյուղում(ներկայիս Այնթապում) հիմնվել է 8-ամյա դպրոց: Այն գտնվել է գյուղի կենտրոնական մասը համարվող Գևորգյանների հողամասի վերջնահատվածում: Դպրոցը եղել է մեկուկեսհարկանի: Այստեղ են հաճախել ինչպես գյուղի, այնպես էլ մոտակա գյուղերի երեխաները: Դպրոցը գտնվել է ներկայիս մսուր-մանկապարտեզին կից տարածքում:

Դպրոցի արխիվում պահպանված դասամատյանները վկայում են այն մասին, որ նույնիսկ պատերազմական տարիներին գյուղում գործել է դպրոցը և այդ տարիներին դպրոցում դասվանդել են հետևյալ ոււսուցիչները.

Մամիկոն Արշակյան, Սիրանուշ Ավետիսյան, Վասակ Մուրադյան (հայոց լեզու և գրականություն),

Հայկ Մկրտչյան (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա),

Զավեն Դադայան (ֆիզիկա), , Մայրանուշ Խառատյան (թվաբանություն),

Հրանուշ Հարությունյան (աշխարհագրություն, ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի)

Թադևոս Կարապետյան (անգլերեն)

Գոհար Ռշտունի (ռուսաց լեզու):

Աշակերտների թիվը մեծ էր, դասասենյակների քանակը չէր համապատասխանում նրանց թվին, ուստի կարիք կար նոր դպրոց կառուցելու: Ավելի ուշ՝ 1948թ.-ին նախկին մանկապարտեզի շենքում կառուցվում է դպրոցի 2-րդ մասնաշենքը: Դպրոցն անվանում են Թազագյուղի միջնակարգ դպրոց: Այն մեկհարկանի էր և երկհերթ: Որպես դասասենյակներ օգտագործվում էին մոտակա շինությունների ազատ սենյակները և աշակերտները մեծ խանդավառությամբ, ուրախ և զվարթ բավականին երկար ճանապարհ էին անցնում դպրոցից մինչև այդ դասասենյակները: Այդ է պատճառը, որ դպրոցի սաները դպրոցի այդ հատվածը կատակով ‹‹ Կամչատկա›› են անվանել:

                                            Լուսանկարներում պատկերված են

1954-1955 ուստարվա 10-րդ                                     1962-1963 ուստարվա աշակերտները դասարանցիները                                                          

                                                            

1960-1961 ուստարվա 

աշակերտների և 

դասղեկի լուսանկար

 Տարիների ընթացքում գյուղի բնակչության աճի հետ մեկտեղ առաջացավ նաև նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն: 1964-1965 ուստարում շահագործման է հանձնվում ներկայիս գործող մասնաշենքը: Դպրոցն այդ տարիներին անվանվել է Շահումյանի շրջանի Թազագյուղի N100 միջնակարգ դպրոց: Դպրոցի տնօրենն է եղել Հմայակ Խաչատրյանը: Դպրոցն ունեցել է 1500-ից ավելի աշակերտ:

Լուսանկարում պատկերված են դպրոցի առաջին շրջանավարտները, տնօրեն Հ.  Խաչատրյանի հետ միասին: 

 

 

 

 

Այն գործել է 4 հերթով` առավոտյան, միջին, երկրորդ հերթեր և երեկոյան դպրոց: Երեկոյան դպրոցն ունեցել է առանձին տնօրեններ` Զավեն Դադայան, Հազկերտ Հովհաննիսյան, Վերա Ֆեոդորովնա, որն էլ տնօրինել է մինչև 1986-1987 ուստարին: Երեկոյան դպրոցի վերջին սաները եղել են 1986-1987 ուստարվա շրջանավարտները, որից հետո երեկոյան դպրոցն այլևս չի գործել:                                                           

Լուսանկարում պատկերված են երեկոյան     դպրոցի առաջին շրջանավարտները

                                                                                                           Երեկոյան  դպրոցի տնօրեն`  Վերա Ֆեոդորովնա

1967-1967 ուստարավա դպրոցի առաջին շրջանավարտներ` Միքայելյան Միքայելը, Պողոսյան Հասմիկը և Գրիգորյան Ասյան  այժմ աշխատում են նույն դպրոցում որպես ՆԶՊ-ի, ֆրանսերենի և մաթեմատիկայի ուսուցիչներ: Գյուղի ամենատարեց ուսուցչուհին Ժենյա Մեսրոպյանն է, ով դպրոցում դասավանդել է  պատմություն  առարկան: Նա այժմ 88 տարեկան է և բնակվում է Այնթապում:

Լուսանկարում ուսուցչուհի  Ժենյա Պետրոսյանն է   իր դասավանդած դասարանի  հետ միասին

Դպրոցի ամենատարեց թոշակոռու ուսուցչուհին՝ Ժ. Մեսրոպյանը ամենաերիտասարդ ուսուցչուհի՝ Մ. Չիլինգարյանի և դպրոցի առաջին շրջանավարտներից մեկի՝  ներկայիս ՆԶՊ ուսուցիչ Մ. Միքայելյանի հետ միասին:

 


 

                     

                 

             

 

 

 

                       

 

 

  

 

Գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյան 1945-2013թթ.

Մարդիկ կան, որոնց ապրած կյանքը կրկնվող օրերի, ամիսների, տարիների գումարելիներ է լոկ, սակայն անկախ ամեն ինչից, զինվորականի, այն էլ ծառայական 50 տարվա փորձով զինվորականի, ապրած կյանքի յուրաքանչյուր օրը հաճախ իր երկրի յուրօրինակ տարեգրության արժեք և նշանակություն է ձեռք բերում: 

Այս խոսքերը վերաբերում են դպրոցի նախկին աշակերտ, Այնթապ գյուղի բնակիչ գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանին: Նա այն եզակի արժանապատիվ հայ զինվորականներից է, ով մինչև ուղնուծուծը հայեցի դաստիարակություն ստացած, հայրենապաշտ         մտածողությամբ մի անհատականություն է եղել:                           Ստեփան Միրզոյանը երկարամյա ծառայության ընթացքում ԽՍՀՄ-ում, արտասահմանում և Հայաստանում արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների պատվոգրերի ու գովասանագրերի և մեծ ավանդ ունի հայոց բանակաշինության գործում: Դպրոցն այսօր հպարտ է, որ նման աշակերտ ունենալու համար:

1974թ.-ին Այնթապում կառուցվել է ևս մեկ դպրոց և անվանվել Այնթապի հ2 միջնակարգ դպրոց, որն այժմ կրում է Բյուզանդ Մարգարյանի անունը:

1996-1997 ուստարում ամերիկահայ բոստոնաբնակ բարերար Հասմիկ Կարամանուկյանը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ գեներալ Արամ Կարամանուկյանի, ՀՕՖ-ի միջնորդությամբ հիմնովին վերանորոգեց դպրոցը և այն ի պատիվ բարերարների՝ անվանակոչվեց ՀՀ Արարատի մարզի Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան հ1 միջակարգ դպրոց:

1999 թ.-ին ԴԲԾ-ի շրջանակներում դպրոցը շահել է համակարգիչներ և դպրոցում բացվել է համակարգչային սենյակ հագեցված համակարգչային տեխնիկայով:

2004թ.-ին տնօրեն Լ. Շահբազյանի ջանքերի շնորհիվ դասասենյակների հին գույքը կարճ ժամանակահատվածում փոխարինվել է նորով, դպրոցի գրադարանում ստեղծվել է Արամ Կարամանուկյանի անվան թանգարանային անկյուն, որտեղ պահպանվում և ցուցադրվում են նրա պետական պարգևները և անձնական օգտագործման գրքերը: Գրադարանը համալրվել է գեղարվեստական գրքերով և ուսումնական ձեռնարկներով, որից օգտվում են և ուսուցիչները և աշակերտները: Գրադարանն ունի նաև ընթերցասրահ: Նախատեսվում է մոտ ժամանակներս դպրոցում ստեղծել էլեկտրոնային գրադարան:

Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը զարգացնելու նպատակով դպրոցում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ՝ ստեղծվել է պետական խորհրդանիշների անկյուն, հայ նշանավոր գրողների անկյուն, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների անկյուն:

2004թ.-ից սկսած դպրոցն այլևս չունի ոչ մասնագետ ուսուցիչներ: Դպրոցում աշխատում են միայն  բարձրագույն համապատասխան  կրթությամբ ուսուցիչներ:

2004 թ.-ին դպրոցի նախկին շրջանավարտ Գագիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ և հովանավորությամբ դպրոցում իրականցվել են մեծաքանակ բարեփոխումներ՝ սալիկապատվել է 3-րդ հարկի միջանցքի հատակն ամբողջությամբ (նախկինում այն եղել է հողածածկ), վերանորոգվել է բուֆետը, ինչպես նաև ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի առաջնամասի տանիքը:

2004թ.-ից դպրոցը համագործակցել է «ՓՐՈՋԵՔԹ ՀԱՐՄՈՆԻ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ:  Համագործակցության արդյունքում կազմակերպությունը դպրոցն ապահովել է մշտական անվճար  ինտերնետ կապով: Ինչպես նաև կազմակերպության կողմից դպրոցին  տրամադրվել են համապատասխան ուսումնական նյութեր, ձեռնարկներ, սկավառակներ: Ծրագրի իրականացման շրջանակներում դպրոցի տնօրենն ու  ինֆորմատիակայի ուսուցչուհին մասնակցել են համակարգչային դասընթացների և վերապատրաստումների: Տեխնիկապես հագեցված դասասենյակում կատարվել են  բոլոր լաբորատոր և գործնական աշխատանքները:

 «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի առաջարկությամբ և հովանավորությամբ վերանորոգվել է հանդիսությունների դահլիճը:

 2007թ.-ի հոկտեմբերի 7-ին դպրոցի հանդիսությունների սրահը անվանակոչվեց լիբանանահայ երգահան, խմբավար, երաժիշտ, մանկավարժ Գևորգ Գանտահարյանի անունով: Տեղի է ունեցել հանդիսությունների սրահի  հանդիսավոր բացում, որին ներկա էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, սփյուռքահայ բարերար Գ. Չեմբերջյանը և սփյուռքի պատվավոր հյուրեր: Այդ օրը դպրոցի երգչախումբը անվանակոչվեց Գևորգ Գանտահարյանի անունով:

2008թ.-ին սփյուռքահայ բարերար «Փյունիկ» հիմնադրամը դպրոցին նվիրեց քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ:

 2010թ.-ին ԿԳ նախարարության ԾԻԿ-ի ջանքերով, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ դպրոցում ստեղծվել է նախակրթարան՝ նախատեսված 5 տարեկան երեխաների համար:

2012 թ-ին ՀՀ Արարատի մարզի մարզպետարանի ֆինանսավորմամբ և համայնքապետարանի աջակցությամբ վերանորոգվել են դպրոցի 2 սանհանգույցները,  մասնակիորեն վերանորոգվել է  ֆիզկուլտուրայի դահլիճը:

2013թ.-ին դպրոցն իր տնտեսած ֆինանսական միջոցներով ամբողջովին փոխեց միջանցքների և մասնակի դասասենյակների լուսավորությունը:  Միջանցքներում տեղադրվեցին ցերեկային լուսատուներ, ֆինանսական սղության պատճառով վերանորոգվեցին  մասնակի դասասենյակներ: Մոտ ժամանակներում նախատեսվում է կատարել մյուս դասասենյակների վերանորոգման աշխատանքները:

2013թ.-ին դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակում բացվել է «Փառքի անկյուն»՝  ի հիշատակ դպրոցի  նախկին շրջանավարտ, զոհված ազատամարտիկ՝  Կոյրուն Մանուկյանի:

2014թ.-ին կանադահայ Մարի և Կարպիս Չերչյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ  ամբողջովին վերանորոգվել և լաքապատվել է  2-րդ  հարկի մանրահատակը:

2015թ.-ին  «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում դպրոցն  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և «Օլանդա»ՍՊԸ-ի կողմից անհատույց տրամադրվել է երկու դասարանի համար նախատեսված դասարանական կահույք:

2015թ.-ի հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով դպրոց է այցելել ԿԳ նախարար՝ Արմեն Աշոտյանը և «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակներում դպրոցին  անհատույց հանձնել է՝ ինտերակտիվ պրոեկտոր,  22 հատ դյուրակիր համակարգիչ՝ լիցքավորման պահարանների հետ միասին, դպրոցում շարժական համակարգչային դասասենյակների ստեղծման նպատակով: Համակարգչային դասասենյակում բոլոր առարկաներից մշտապես անցկացվում են  գործնական աշխատանքներ  և բաց դասեր: